Անգելա Մերկել. Թուրքիան պիտի մնա ՆԱՏՕ-ի կազմում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ անդրադարձել է հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությանը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին և Սիրիայի հարցին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մերկելը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար աշխարհաքաղաքական կարևորություն ունի և հավելել. «Թուրքիան պիտի մնա ՆԱՏՕ-ի կազմում, և դրա համար մենք պետք է ջանք չխնայենք»:
Ինչ վերաբերում է սիրիական հարցին կանցլերը նշել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը վերածվել է պրոքսի-պատերազմի, որի համար անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել:
Մերկելը դրական է համարել Սիրիայի հարցով Սահմանադրական կոմիտեի ստեղծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան