Կնվազեցվեն Արցախում և ՀՀ-ում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները
«2020թ-ի հունվարի 1-ից, կիսամյակային պարբերականությամբ, մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները»,- Արցախի Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավարի նամակը, որով տեղեկացվում է, որ ԱԺ անկախ պատգամավորներ Արամ Սարգսյանը և էրիկ Հարությունյանը ընդգրկվել են «Հայրենիք» խմբակցության կազմում:
Աշոտ Ղուլյանը նաև հայտարարել է նոյեմբերի 28-ի երեկոյան մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին՝ կոչ անելով բոլորին ակտիվ մասնակցել: ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ այս տարի Ազգային ժողովի կողմից հիմնադրամին է նվիրաբերվելու 1մլն 400 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան