Արցախի ԱԺ-ն 1,4 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագիրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան