
Զախարովա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բրատիսլավայում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները դեսպանների մակարդակով կկայանան Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 5-6-ը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս թեման վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է ԵԱՀԿ հարթակում: Արտգործնախարարների առաջիկա խորհրդի նիստի ժամանակ ծրագրված են համանախագահ «եռյակի» խորհրդակցություններ, խոսքը հատուկ հանձնարարություններով դեսպանների մակարդակի մասին է»,- ասել է նա:
Զախարովան հավելել է, որ ներկա պահին չունի տեղեկատվություն արտգործնախարարների մակարդակով հանդիպման հնարավորության մասին: