Թուրքիան ռազմական գործողություններ էր ծրագրել Հայաստանի դեմ․ Nordic Monitor
Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները: Այս մասին գրում է շվեդական Nordic Monitor կայքը։
Ներքին փաստաթուղթը, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, և որի պատճենը ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից, նշում է, որ պլանը դեռ գործում է:
Նշվում է, որ 2016 թ.-ի մայիսի 23-ով թվագրված գրության համաձայն, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, որոշ էջեր, որ ներառում էին Հայաստանի նկատմամբ «OĞUZTÜRK Hava Harekât Planı» անունը ստացած ավիահարվածների գործողությունները (OĞUZTÜRK օդային գործողությունների պլան), անհետացել էին: Այս բացահայտումը կատարվել է Անկարայի «Akıncı» ավիաբազայում գտնվող վերահսկիչ փաստաթղթերի բյուրոյում պլանների վերանայման ընթացքում: Դեպքի կապակցությամբ սկսվել է իրավական հետաքննություն:
Ըստ տեսչության կողմից ներկայացրած հակիրճ գրության՝ գաղտնի պլանը վերջնական տեսքի է եկել 2001 թ.-ի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարության կողմից։
Գրության մեջ նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ խախտումը բացասական ազդեցություն չի ունենա Թուրքիայի զինված ուժերի «ALTAY» հրահանգի վրա:
Ինչպես գրում է Nordic Monitor-ը, «ALTAY» պլանը Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմված գործողությունների ընդհանուր ծրագիր էր, և որ յուրաքանչյուր ուժային հրամանատարություն իր հրահանգն ուներ ըստ դիրեկտիվի: Հուշաթերթում չի նշվում «ALTAY» հրահանգի մանրամասները, որոնք, կարծես թե, եղել են Հայաստանի համար ընդհանուր ռազմական պլան, կամ նրա օդուժի՝ «OĞUZTÜRK» գործողության մանրամասները: Չի ասվում, թե ինչպես են գաղտնի ծրագրի այդ էջերը անհետացել։
Մանրամասները՝ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին