«Ժողովուրդ». ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով անցնող դատավորը գնացել է թոշակի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:
Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է նաև հենց դատավոր Ուզունյանը: Երևանի բնակչուհուն առևանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ.-ին պահանջել և մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնելով, որ Ուզունյանը թոշակի է գնացել` Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Արթուր Մարգարյանն ասել է նաև, թե տեղյակ չէ` մինչև թոշակի գնալը նրան հարցաքննել են, թե ոչ: Իսկ դատարան, ըստ Մարգարյանի, իրավապահները չեն գնացել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան