«Հրապարակ». «Հայ արարման հավաք» շարժումն այս օրերին փորձում է այլ ուժերի կոնսոլիդացնել և երթ անցկացնել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ» ձևաչափով մի քանի ամիս առաջ ձևավորված «Հայ արարման հավաք» շարժումն այս օրերին փորձում է այլ ուժերի կոնսոլիդացնել և երթ անցկացնել՝ ընդդեմ Հայաստանում ստեղծված ատելության մթնոլորտի:
Շարժման նախաձեռնողներն ակցիայի օրվա հետ կապված՝ դեռևս որոշում չունեն, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի օրը կանցկացվի, սակայն հայտնի է երթուղին: Երթը կմեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից և կհասնի մինչև սուրբ քաղաք՝ Էջմիածնի Գայանե եկեղեցի:
Երթի ժամանակ կոչեր են հնչելու հանդուրժողականության և սիրո մթնոլորտի անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ արարման հավաքի նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան