«Հրապարակ». Վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։
Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձևավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, և իշխանության գործը կհեշտանա։ Նկատենք, որ դեռևս անցած տարվանից իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մտածում է սահմանադրական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նախագահական կառավարման անցնելու ուղղությամբ, իսկ օրենքի «չաշխատող» նախագիծը կարող է որպես մեկ «արգումենտ» ևս ծառայել միջազգային կառույցներին՝ ցույց տալու, որ ՍԴ-ի թնջուկը լուծելու միակ և վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են, որոնց արդյունքում ՍԴ-ն և վճռաբեկը միավորելու և գերագույն դատարան դարձնելու ծրագիր է կազմվում։
Փետրվարին արդարադատության նախարարության կողմից ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան