«Հրապարակ». Ինչու են դատավորների թվաքանակն ավելացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական դեպարտամենտը դիմել է կառավարությանը՝ խնդրելով ավելացնել դատավորների թիվը։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց․ «Վարչական վերաքննիչ դատարանը եթե այսօր քաղաքացուց վերաքննիչ բողոք ստանա, ապա ծանրաբեռնվածության ու կազմի ոչ բավարար քանակ ունենալու արդյունքում նախնական նիստը նշանակելու է 2021 թվականի ապրիլին։ Սա, բնականաբար, դժգոհություն է բերելու քաղաքացիների մոտ, որ ողջամիտ ժամկետներում չի քննվում իրենց բողոքը։ Սա արդարացի է, բայց ավելին անել չենք կարող։ Մենք դիմել ենք գործադիր իշխանությանը, որ դատավորների թվաքանակն ավելացնեն»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան