Քաղաքական 12:24 28/11/2019 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Մատնիչն ու քաղաքացին տարբեր բաներ են

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Մարինե Սուքիասյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծննդյան տոնին խաշի հաշիվին, կարծիք հայտնել, որ խաշի պատմությունն անհեթեթ է ու տգեղ։

«Նա որևէ դատապարտելի բան չի արել՝ ո՛չ օրենքի տեսակետից, ո՛չ հանրային էթիկայի։ Ընկերական միջավայր, համեստ սեղան՝ այն, ինչ անում են բոլորը։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր եղավ ստանալ նման «մեդիապատմություն», և թե ինչո՛ւ այն ունեցավ այդքան մեծ հնչեղություն։

Այլ մթնոլորտում, այլ հանրային տրամադրությունների պայմաններում, սա կլիներ չորրորդական թեմա կամ գուցե ընդհանրապես չլիներ։ Օրվա մթնոլորտի բառապաշարով՝ տեղի ունեցածը իշխանավորների կյանքի թափանցիկության (transparency) արդյունք է, իսկ փակված հաշվի մասին տեղեկություն հաղորդած մատուցողի արարքը՝ ոչ այլ ինչ, քան  «պատասխանատու, իրազեկ» քաղաքացու արարք։ Նոր Հայաստանի քաղաքացու կեցվածք։

Առաջին արժեհամակարգային շոկը ես ապրեցի այն ժամանակ, երբ դեռևս 1.5 տարի առաջ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փայտը ձեռքին, դպրոցի հետնամուտքից, լայվը միացրած թաքուն գնում էր դասասենյակներից մեկում ծնողական ժողով բռնացնելու, որտեղ, ըստ իր տեղեկությունների, դրամահավաք կարող էր լինել։ Ակնհայտ է, որ Երևան պանդոկի աշխատակիցներից մեկի նման այդ դպրոցում էլ գտնվել է ինչ-որ «պատասխանատու» քաղաքացի, իսկ նախարարն էլ, պարզապես չզգալով, թե ինչ է նշանակում պետության նախարար, թաղային ոստիկանի ստաժորի նման շտապում էր սեփական ձեռքերով արձանագրել պահը։ Սա սկիզբն էր՝ տխուր և անդուր։

Հետո նոր Հայաստանի իշխանությունները նոր կրոնի մոլեռանդությամբ քարոզում էին «թեժ գիծ», ռադիկալ մոլլայի ոգևորությամբ՝ զանգե՛ք, գրե՛ք, մատնե՛ք, բացահայտե՛ք և այլն։ Ու հասարակությունը լծվեց այդ  անարդյունավետ ու դեգրադացնող գործին, ու թեև դեպքերի 90 տոկոսը սուտ մատնություններ էին, բայց թափանիվն արդեն միացել էր։ Հետո պեղեցին Սիլվա Համբարձումյանին, որը ժանրի դասականներից է, ու նրա վրա կառուցեցին նոր Հայաստանի դատաիրավական ռեֆորմը։

1.5 տարի է՝ Քաղաքացիական կեցվածք ձևակերպման տակ խրախուսվել է մատնագրությունը։ Հարուցվել են քրեական գործեր՝ ուղղորդված մատնությունների վրա, ընդունվել են օրենքներ, որոնք քաղաքացուն խրախուսում են դառնալ ինֆորմատորներ, առանձին պատգամավորներ մասնագիտանում են մատնագրերի գործում և այլն  և այլն։ Ինքը՝ Ն. Փաշինյանը, մի քանի անգամ խրախուսել է այդ ոճը։ Քաղաքացիական կեցվածքի և մատնագրության մեջ ահռելի տարբերություն կա։ Քաղաքացին բարձրաձայն խոսում է եղած խնդիրների մասին ու լուծումներ պահանջում՝ չթաքնվելով անանուն հաղորդագրության ետևում։ Մատնիչը ֆեյք է՝ անկախ իր հայտնած տեղեկության կարևորությունից։ Քաղաքացու համար կարևորը իր բարձրաձայնած խնդրի լուծումն է, մատնիչի համար՝ կոնկրետ մարդուն վնասելը՝ ինչ գնով ուզում է լինի՝ անկախ բարձրացված հարցից։ Ֆեյքերի ինստիտուտն ու մատնությունը խրախուսելը և քաղաքացու պատասխանատու կեցվածքը գովերգելը բոլորովին տարբեր բաներ են։

Հիմա դրա զոհը դարձել է Արարատ Միրզոյանը։ Սա վերջի՞ն դեպքն է. վստահ եմ՝ ոչ։ Մթնոլորտն է այդպիսին։ Ա. Միրզոյանի խաշը թեժ գծի պաշտամունքի, ֆեյքերի խրախուսման ու Սիլվայի ուղիղ հետևանքն է։ Կհաջողվի՞ արդյոք փոխել մթնոլորտն ու մտնել քաղաքացիական, այլ ոչ՝ մատնիչների հասարակության կառուցման փուլ։  Այո, եթե դրվի նման խնդիր»,-գրել է Սուքիասյանն իր հոդվածում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}