Արծվիկ Մինասյան. Այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանը որևէ դրական բան չի արել
«Նախորդ մեկ և կես տարվա ընթացքում ինչ հանցագործություն եղել է կրթության և մշակույթի ոլորտում, դրա թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Նա պետք է հայտարարի, թե այդ ընթացքում ինչ հացագործություններ են եղել ոլորտում։ Ուստի Հարությունյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու, իր լիազորություններն ու պարտկանությունները չիմացող մարդու հայտարարություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Հարցին, թե արդյոք բուհերում հայոց լեզու և հայ գրականություն առարկաները կամընտրական դարձնելու համար կարելի է պահանջել Հարությունյանի հրաժարականը, Մինասյանը պատասխանեց. «Ձեզ թվում է՝ միայն մենք և միայն Հայոց լեզուն և Հայ գրականությունը բուհերում կամընտրական առարկա դարձնելու համա՞ր ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ՀՅԴ երիտասարդական միության պոռթկմանը հաջորդեց թե պրոֆեսորա-դասախոսական կազմի և ոչ կուսակցական ուսանողների, թե մտավորականության բողոքը»։
Արծվիկ Մինասյանի խոսքով, այս ընթացքով երկիրը կորցնում է իր դեմքն ու դիմագիծը. «Սա չպետք է վերագրել մեկ կամ մի խումբ քաղաքական ուժերի կամ մարդկանց։ Սա շատ ավելի խորքային հարց է։ Եվ ես կարծում եմ, որ կրթական ոլորտում առկա պրոբլեմները, հրեշտակի դեմքով ներկայացնելով , թե իբր անցյալում ինչեր են տեղի ունեցել, իսկ հիմա ամեն ինչ լավ է, խոսում է այն մասին, որ մարդը չի էլ արժևորում իր անցյալը։ Չի կարևորում, թե Հայաստանը ինչ ճանապարհով է անցել, և եթե դրական ձեռքբերումներ կան, առնվազն, պետք է մարդ նշի դրա մասին, իսկ բացասականները հաղթահարելով գնա։ Այ, որ դրական արդյունք ցույց տա, կասենք՝ բռավո»։
Վերջինիս խոսքով, այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանը որևէ դրական բան չի արել. «Բացի մանկավարժներին վիրվորելուց, բացի եկեղեցու նկատմամբ արհամարհական վերաբերմունքից, բացի ազգային ինքնությունը ամբողջացնող գիտության առարկաների նկատմամբ էս վերաբերմունքից ի՞նչ է արել։ Որևէ դրական բան կա՞։ Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մի խառնեք, պետք չէ նյութականացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան