Մունաթի քաղաքականությունը
«Էս ինչ մի մուունննաթի տոնայնության մեջ են «թավշյա հեղափոխականները»՝ վարչապետի մակարդակից մինչև «իմքայլակական» ցանկացած չինովնիկ։ Հա, ու հենց ոչ հայեցի «մունաթ» բառի մի քանի «ու»-ով, մի քանի «ն»-ով։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո ավելի քան տարի ու կես է, ինչ մունաթ է գալիս Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի՝ չհասկացանք ու չհաշտվեցինք այդ մտքի հետ, բայց սովորական երևույթ համարեցինք։
Այն, որ Աննա Հակոբյանը որևէ քայլ կատարելիս իբրև, թե թափանցիկ է գործում ու ֆեյսբուքյան գրառումներով տեղեկացնում է հանրությանը՝ պարտադիր ձեռի հետ էլ իր «չուզողներին» կսմթում՝ զորօրինակ վերջինը․ «Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որևէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ»։ Սրան էլ ենք, կարծեք թե սովորում՝ մտածելով գուցե վարչապետի ու վարչապետի տիկնոջ նոր ոճ է, բայց պարզվում է սա իրենց ասած «նոր Հայաստանի» ոճն է։
Լրատվամիջոցներով, սոցցանցերով, Երևանի ավագանու, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի կողմից հնչեցվող ցանկացած հարց բախվում է «մունաթի» հետ։
Երեկ Երևանի ավագանու անդամները և մեդիայի ներկայացուցիչները ԿամԱԶ-ների ձեռքբերման մասին հարց ուղղեցին քաղաքապետին, նա ասաց, որ ԿամԱԶ-ները նվեր են քաղաքին, բայց, այ թե ովքեր են նվիրատուները՝ չհիշեց։ Լավ, նորմալ է, մարդ է հազար ու մի գործ ունի, չի հիշում։
Այսօր, երբ քաղաքապետի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում ԿամԱԶ-ների նվիրատուների մասին գրառում է անում, ինչու՞ է դարձյալ «մունաթի» տոնով խոսում։ Նախ,գրում է, թե քաղաքապետը մտադիր էր տարեմուտից առաջ ամփոփել նվիրատվությունները, հետո էլ թե՝ «Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք ․․․պայմանագրերը»:
Եղբայր, ձեր գործը՝ տեղեկատվություն հաղորդելն է, որակումներ, գնահատականներ տալը կամ առավել ևս «մմմմուուունննաթ» գալը՝ հասարակությանն է։
Հ․Գ․ Ի դեպ, ժամը 16։00-ի դրությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում նվիրատվությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն զետեղված չէր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսինե Մարգարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան