«Որոտնա»-ն՝ ազգային մշակույթը հանրայնացնելու ճանապարհին
Սիսիանում արդեն 4-5 ամիս գործում է «Որոտնա» ազգային երգ ու պարի խումբը, սակայն խմբի համահիմնադիր Նարեկ Հայրապետյանը ցանկանում է ընդլայնել իրենց գործունեությունն ու ընդգրկել ողջ Սյունիքի մարզը:
«Մենք ստեղծել ենք այդ խումբը հիմնականում այն նպատակով, որպեսզի ազգային երգ ու պարի ուսուցում անցկացնենք ողջ Սյունիքի մարզում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ն. Հայրապետյանն ընդգծեց, որ իրենց ծրագրի կարևոր կետն է Սյունիքում ազգային մշակույթի վերականգնումը, հանրայնացնել, զարգացնել ու կիրառելի դարձնել ազգային մշակույթն ու ազգային մտածելակերպը: Ժամանակի ընթացքում նպատակ ունեն բացի ազգային երգ ու պարի ուսուցումից, նաև ազգային երաժշտական գործիքներ նվագել սովորեցնել: Ուսուցումն անվճար է:
«Որոտնա» խումբը մասնակցում է Սյունիզի մարզում տեղի ունեցող տարբեր մշակութային միջոցառումների: Այժմ խումբը մասնակցում է «Barigortser.am» սոցիալական նախագծին: Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 1-ին:
«Մասնակցում ենք այդ ծրագրին, նպատակն է «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համար ձեռք բերել տարազներ՝ ելույթների ժամանակ ներկայանալի ու մշակութային տեսք ունենալու համար, ինչպես նաև կոպալով դհոլ՝ կենդանի երաժշտության և ուսուցման համար»,- ասաց «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համահիմնադիր Նարեկ Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան