Ուկրաինան զայրացած է․ Apple Maps-ը Ղրիմը ցույց է տալիս որպես ռուսական տարածք
Ըստ երևույթին, Apple-ը բավարարել է Մոսկվայի պահանջները՝ իր հավելվածներում ներկայացնել Ղրիմի թերակղզին որպես Ռուսաստանի տարածքի մի մաս, բայց միայն Ռուսաստանում օգտագործողների համար:
Ռուսաստանն ու Ուկրաինան խիստ զգայուն են այն հարցում, թե ինչպես են համաշխարհային ընկերությունները ճանաչում Ղրիմը։ Նշենք, որ 2014 թ․-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո տարածքը միացվեց ՌԴ-ին, ինչը Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անվանում են անեքսիա: ԵՄ-ն և Միացյալ Նահանգները չեն ընդունում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և պատժամիջոցներ են կիրառել թերակղզու և անհատների դեմ, որոնց նրանք մեղադրում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ: Այս մասին գրում է euronews-ը։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության ստորին պալատը՝ Պետդուման, հաղորդել է, որ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը հանդիպում է ունեցել Apple-ի ներկայացուցչի հետ:
Պետդումայի կայքում տեղադրված զեկույցի համաձայն, Պիսկարյովն ասել էր, որ Apple-ը կատարել է իր ստանձնած պարտավորությունները և իր ծրագրերը համապատասխանեցրել է Ռուսաստանի օրենսդրության պահանջներին:
Նշվում է, որ այժմ ՌԴ տարածքում Ղրիմը ցույց է տալիս որպես ռուսական տարածք, իսկ այլ վայրերից, այդ թվում նաև Ուկրաինայում Ղրիմում գտնվող վայրերը նշվում է՝ առանց երկրի պատկանելության։
Ուկրաինան բարկացած պատասխանել է։ Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն թվիթերում գրել է․ «Թույլ տվեք բացատրել ձեր խոսքերով, Apple։ Պատկերացրեք, որ դուք բղավում եք, որ ձեր դիզայնը և գաղափարները, տարիների աշխատանքը և ձեր սրտի մի մասը գողացել է ձեր ամենավատ թշնամին, բայց հետո ինչ-որ մի տգետ չի վնասում հաշվի չի առնում ձեր ցավը: Ահա թե ինչպես ես զգում, երբ Ղրիմը ռուսական երկիր եք անվանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան