Ցեղասպանության ճանաչման բանաձևն արգելափակած երկրորդ սենատոր Փերդյուի կապը թուրքական լոբբիստների հետ
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված S.Res. 150 բանաձևի ընդունման երկրորդ փորձը կանխվեց մեկ այլ հանրապետական Սենատոր Դեյվիդ Փերդյուի կողմից։ Սենատորը իր այդ քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «դրա ընդունումը նման նուրբ ժամանակաշրջանում կվնասի Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա իրական մարտահրավերները հաղթահարելու ԱՄՆ վարչակազմի մտադրությունը»։
Նշենք, որ Դեյվիդ Փերդյուն ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում Թրամփի ամենահավատարիմ սենատորներից է և Կոնգրեսի առաջին թեկնածուն է, ով անմիջականորեն օգնություն է ստանում Թրամփի կողմից աջակցվող դրամահավաք կոմիտեի կողմից։
Դեյվիդ Փերդյուն կապեր ունի նաև թուրքական լոբբիստների հետ։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է միայն այն կապերը, որոնց համար կան հստակ ապացույցներ փաստաթղթերի տեսքով։
Սենատորին առավել ակտիվ ֆինանսավորում տրամադրվել է «National Turkey Federation Political Action Committee (TURPAC)»- կողմից, ընդհանուր առմամբ` $6500-4 փուլով, 09/12/2018-$1500, 09/13/2017-$2500, 01/11/2017-$1000, 03/10/2015-$1500: Բացի այդ 2016թ․ Թուրքիայի կողմից վարձված «Greenberg Traurig, LLP»-ի լոբբիստները կապ են հաստատել Դեյվիդ Փերդյուի հետ՝ պայմանավորված ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Մենենդեզ. Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
- ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին