Շոգ է, առաջարկում եմ ջեռուցումը մի քիչ թուլացնել. Ցոլակյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ-ի բարեփոխումների ռազմավարության և բարեփոխումների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը հանդես եկավ առաջարկությամբ։
Ներկաներին թվում էր, թե նա խոսելու է քննարկվող ծրագրի մասին, սակայն նախարարի առաջարկը դրա հետ բոլորովին կապ չուներ։
«Շոգ է, այստեղ որ նստած ենք, շոգ է, առաջարկում եմ մի քիչ թուլացնել ջեռուցումը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը, ինչը առաջացրեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծիծաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան