«Փաստ». ՔՊ-ում սուր է դրվում հարցը
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։ Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ այս մեկուկես տարվա ընթացքում առարկայական քայլեր չեն արվել։ Թերթն այս թեմային առիթ ունեցել է անդրադառնալու իր նախորդ համարներից մեկում։
Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով՝ այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից հետո։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի և աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ։ «Եվրոպայում ներկայացված չլինելը, ի թիվս մի շարք այլ հետևանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին հնարավոր է տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան