Կկրճատվեն ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները կրճատելու, վարչարարությունը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշմամբ նախատեսվում է ապահովել ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովել նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների:
Արդյունքում՝ նախատեսվում է վերացնել այդ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար սահմանված տուրքը: Հիմնավորման համաձայն՝ դեռևս 2014 թ.-ից ՀՀ արդարադատության նախարարությունում ներդրվել և գործում է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ՝ որի էլեկտրոնային միասնական գրանցամատյանը պարունակում է այն բոլոր քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ից հետո, ինչպես նաև այն ակտերը, որոնք թվայնացման աշխատանքների արդյունքում էլեկտրոնային ձևաչափով առկա են գրանցամատյանում: ՔԿԱԳ փաստաթղթային արխիվը կազմում է մոտ 10.000.000 ակտային գրանցումներ և ներկա պահին էլեկտրոնային միասնական գրանցամատյանում արդեն իսկ թվայնացված է ավելի քան 2.000.000-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան