Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի նախկին տնօրենը ազգականների միջոցով փողեր է դուրս գրել
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989 թվականից մինչև 2016 թվականը, չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2005-ից 2016 թվականը եղբոր որդուն, իսկ քրոջ աղջկան՝ 2005-ից 2017 թվականը հաստատությունում ձևակերպել է որպես սոցիալական մանկավարժ։ Նրանք չեն ունեցել համապատասխան կրթություն և չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել։
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենի քրոջ դուստրը 2007, 2010, 2012, 2014 և 2015 թվականներին տարբեր ամիսների գտնվել է արտերկրում, սակայն կրթահամալիրի հաշվապահությանն է տրամադրվել նրա աշխատանքի հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, ինչի հիման վրա նրա աշխատավարձը դուրս է գրվել։
Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան