Էրդողանը անդրադարձել է ալևիների տների վրա արված ռասիստական գրություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձանց կողմից ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կատարված ռասիստական գրություններին, գրում է ermenihaber-ը:
Էրդողանը դեպքի կապակցությամբ մասնավորապես ասել է.
«Որոշ տների դռներին որոշ նշաններ են դրվում, ինչու՞. Պարզ և հստակ ասում եմ. Մեր երկիրը բաժանելու և մասնատելու համար: Թուրքիայում մենք` որպես իշխանություն նմանատիպ որևէ խնդիր չունենք: Թույլ չենք տա, որ թշնամություն սերմանվի: Նրանց նկատմամբ, որոնք գրություններ են թողել այս դռների վրա, մեր անվտանգության բոլոր կազմակերպությունները հատուկ աշխատանքներ են իրականացնում»:
Թուրքիանի նախագահը նշել է, որ բոլորը պետք է զգուշավոր լինեն նմանատիպ նախաձեռնությունների հանդեպ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի: