Բաթոյան. Շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման գործում
«Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծման գործում: Եվս մեկ անգամ վստահեցնում եմ, որ աշխատանքային պայմանների ստեղծումը, պրոֆեսիոնալ աշխատակիցների ներգրավումը, նրանց համար աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելը ներդրում է, որի մասին գիտի յուրաքանչյուր գործատու»,-այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Երևանում անցկացված աշխատանքային տոնավաճառի ժամանակ։
Նախարարությունից հիշեցնում են, որ աշխատանքային տոնավաճառը կազմակերպվել էր Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ՝ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակում, որին մասնակցել է 70 գործատու։
Աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու զբաղվածության պետական ծրագրերին, ինչպես նաև 1000-ից ավելի թափուր աշխատատեղերի՝ սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում։
Զարուհի Բաթոյանը խրախուսել է բոլորին՝ հատկապես երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող և միջին տարիքի անձանց՝ ակտիվորեն ընդգրկվել զբաղվածության ծրագրերում: Նա հավաստել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները մեծացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար։
Ըստ նախարարության տվյալների, Երևանում նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 12.200 անձ է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով:
Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 քաղաքացի, նրանցից 316-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան