Պահուստային ֆոնդից գումար հատկացվեց փրկարարների աշխատավարձերի համար
Գործադիրի այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից 475,747 մլն դրամ հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարներին փրկարարական ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ սա աշխատավարձի բարձրացման հետ կապված 3 ամսվա գումարն է, որ այս տարի դեռ չեն տվել. «Խոսքը այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների մասին է»:
Նախարարը նշեց, որ առանց պարգևավճարների, փրկարարի միջին աշխատավարձը կազմում է մոտ 130 հազար դրամ՝ նախկին 85-90 հազար դրամի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան