«Հրապարակ». Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու և Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու և գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Նույն օրը համագումար կանի նաև Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու: «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանին հարցրինք` ովքե՞ր են հարում կուսակցությանը։ «Փազլը շատ մեծ, բազմաշերտ է»:
Ինչո՞վ է բացատրվում անկուսակցական Բալասանյանին առաջադրելը։ «Արցախի անվտանգային խնդիրներով, մարտահրավերներով։ Գտնում ենք, որ Արցախի նախագահն այսօր, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ռազմաքաղաքական վեկտորի ներկայացուցիչ պետք է լինի»: Խոսակցություն կա, որ եթե մեկ այլ կոնսենսուսային թեկնածու լինի, Բալասանյանը կաջակցի նրան․ գնալու եք մինչև վե՞րջ։ «Այլ մտադրություն, բացի մինչև վերջ գնալուց, չունենք»: Ո՞ւմ եք մրցակից համարում։ «Վիտալի Բալասանյանին մրցակից, թող բարձր չհնչի, այս պահին չենք տեսնում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան