«Հրապարակ». «Իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։ Կոստանյանը հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում և կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։
Երեկ նա մեզ ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։ Այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի և ասել էի՝ երբ եմ վերադառնալու, բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։