ԼՀ-ն նախաձեռնում է քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գործընթաց
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց:
«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»,- հայտնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչի դիմաց է Ալեքսանյանը նվիրել «Կամազ»-ները
- Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
- Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
- Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
- Հայկ Մարությանը չի հիշում, բայց Սամվել Ալեքսանյանը չի
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան