Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա
Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան չեղարկել է Բոստոնում Madame X շրջագայության երեք համերգ հիվանդության պատճառով: Նա խոստովանել է, որ չի կարող ելույթ ունենալ ուժեղ ցավերի պատճառով:
«Իմ ելույթներն ինձ այնքան հաճույք են պատճառով, և դրանք չեղարկելը ես որպես պատիժ եմ ընդունում, բայց ցավը, որը ես զգում եմ, այնքան ուժեղ է, որ ինձ անհրաժեշտ է հանգստանալ և հետևել բժիշկների խորհրդին»,- Ինսթագրամում գրել է երգչուհին:
kulturomania.ru-ն գրում է, որ Բոստոնում համերգները պետք է կայանային նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին: Մադոննայի հագեցած ժամանակացույցը թույլ չի տալիս տեղափոխել համերգների օրերը, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր գնել են տոմսեր, գումարը հետ է վերադարձվելու:
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան մեղադրվում է մի երգի երաժշտության և խոսքերի հեղինակին չվճարելու մեջ
- Մադոննայի երկրպագուները նրան դատի են տվել
- Մադոննան չեղարկել է համերգը
- Մադոննան նոր ալբոմ կթողարկի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան