Սուրճի գները ավելի քան 25%-ով բարձրացել են
Վերջին շաբաթներին սուրճի գները բարձրացել են ավելի քան 25%-ով՝ Լատինական Ամերիկայում արտադրության նվազման պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ «Intercontinental Exchange» (ICE) բորսաների ցանցում ֆյուչերսների գինը 93 ցենտից բարձրացել մինչև 1,173 դոլարի:
Հայտնի է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում պահեստներում սուրճի պաշարները նվազել են գրեթե 78 հազար պարկերով:
Փորձագետները կարծում են, որ Հոնդուրասում, որն աշխարհում արաբիկա սուրճի արտադրությամբ երրորդ երկիրն է, բերքի հավաքումը հիմնականում պայմանավորված է չոր եղանակով:
Ըստ Maxar խորհրդատվական ընկերության, երաշտի մասին հաղորդվել է նաև Բրազիլիայում և Պերուում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան