Արագ վարկերը հաճախ դառնում են բեռ. ԿԲ ներկայացուցիչ
Արագ վարկերը մեր երկրում պահանջված են, բայց դրանք հաճախ դառնում են բեռ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնական բանկը արագ վարկերի տրամադրման գործընթացը կարգավորելու մտադրություն ունի։
Արմենուհի Մկրտչյանն ասաց, որ այսօր շուկան առաջարկում է տարբեր ծառայություններ, և արագ վարկերի նկատմամբ, որոնք տրամադրվում են նույնիսկ մեկ րոպեի ընթացքում, կա պահանջարկ։
«Հաճախ մենք տեսնում ենք, որ արագ վարկ ստանալու գայթակղությունը դառնում է բեռ, այսինքն՝ սպառողը չմտածված է վարկ վերցնում: Այս ուղղությամբ հենց ուզում ենք եկամտի նկատմամբ նորմ դնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները նախ գնահատեն եկամուտը, և կարողանան սահմանափակել մարդկանց գերծանրաբեռնվածությունը վարկերով։ Այսինքն՝ երբ գայթակղությունը մեծ է, վերցնում են «ավել-պակաս» վարկեր»,- նշեց ԿԲ ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան