Արքայազն Չարլզը Եղիսաբեթ Երկրորդի օրոք կդառնա թագավոր-ռեգենտ
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը պատրաստվում է ստանձնել թագավորական պարտականությունները: 360tv.ru-ի հաղորդմամբ, չի բացավում, որ նա Եղիսաբեթ Երկրորդի օրոք դառնա ռեգենտ և կվերցնի իր մոր բոլոր գործերն իր վրա: Մեկուկես տարուց կլրանա Եղիսաբեթի 95-ամյակը: Հենց այդ տարիքում նրա ամուսինը՝ արքայքազն Ֆիլիպն, իր վրայից հանեց պետական բոլոր պարտականությունները: Եղիսաբեթ Երկրորդը, պալատականների խոսքով, կարող է օգտվել այդ ժամանակից, որպեսզի թույլ տա որդուն դառնա իր ռեգենտը:
2016 թվականից Եղիսաբեթ Երկրորդի օգնականներն աստիճանաբար կրճատել են նրա այցեությունները տարբեր միջոցառումների՝ բաժանելով դրանք որդիների և թոռների միջև: Եթե երեք տարի առաջ թագուհին հայտնվել էր մեկ տարում 332 միջոցառման, ապա այս տարի 283: Արքայազն Չարլզը տարեկան այցելել է 507 միջոցառման և հանդիպումների:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան