Կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Կառավարության շենքի դիմաց այսօր միջին տարիքի մի տղամարդ բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել։
Այսօր ժամը 14:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում