Կադաստրի կոմիտեի մի ստորաբաժանման շենքից տարհանվել է 250 քաղաքացի
Այսօր ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:
Փրկարարները տարհանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում