«Իրատես». Երևանի գումարներին «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում
«Իրատես» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլև հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երևանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։
Ի դեպ, քաղաքապետարանում ներկայացված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, թերևս, առավել ընդդիմադիր գործունեություն են ծավալում քաղաքապետարանում, քան նրանց գործընկերները՝ խորհրդարանում։ Ավագանու անդամները բավականին սուր քննադատեցին Երևանի 2020-ի բյուջեն՝ ամենամեծ խնդիրը դիտարկելով բյուջեի դեֆիցիտի մեծ չափը։ Չնայած արձանագրած խնդիրներին, մեր տեղեկություններով, Հայկ Մարությանը շարունակում է սեփական քիմքին հարմար տնօրինել քաղաքային բյուջեն՝ հաշվի չառնելով ոչ մեկի խոսքն ու «խրատը»։ Փաշինյանի անվերապահ աջակցությունն ունենալով, Մարությանը ոչ միայն սեփական կադրերին է տեղավորում քաղաքապետարանում, այլև եկող տարվա բյուջեով ավելացրել է պարգևատրումների ֆոնդը։ 700 մլն դրամի փոխարեն, 2020-ին պարգևատրումների ֆոնդը դարձել է 1 մլրդ 900 մլն դրամ։
Բայց այս առումով էլ քաղաքապետարանում մեծ հույսեր չունեն, քանի որ հիշում են, թե ինչպիսի «դասակարգումով» էին ամիսներ առաջ որոշել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն ավելացնել, որի արդյունքում շահելու էին միայն «քայլ արածները»։ Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բուռն արձագանքի արժանացավ, Մարությանը որոշեց այն օրակարգից հանել։ Եվ պարզվում է, աշխատավարձի բարձրացում կլինի պարգևատրումների ձևով։ Հասկանալի է նաև, թե ում ինչպես կպարգևատրեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան