27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը չի երկարացվելու
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ որոշել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետի երկարացման չգնալ: Արդյունքում 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը, վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Հիմա ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ որոշվածը հետևյալն է՝ մենք այլևս այդ օրենքի երկարացման չենք գնալու: Հնարավորություն են ունենալու մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 31-ը գալ ու վճարել այդ գումարը: Քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գալ ու ներկայանալ»,-ասաց Բալայանը:
Բալայանի խոսքով՝ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք տվել են իրենց բացասական եզրակացությունը: Խոսքը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայելու մասին է։
«Մենք բացասական դիրքորորշում ունենք այսօր գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով, և սա ընդունեք որպես հիմք։ Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ արդյոք խմբակցությունում քննարկվել է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքը։ Մենք որպես գործադիր իշխանություն հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին