Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն ընդունել են Նիկոլ Փաշինյանի «չելենջը»
Հայազգի գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ամիս Հայաստան համահայկական հիմնադրամին 10 հազար դրամ փոխանցելու «չելենջը»։
Այս մասին Օհանյանը գրել է թվիթերում։
Սերժ Թանկյանը ևս, րոպեներ առաջ թվիթերում հայտնել է, որ ընդունում է չելենջն ու ամսական 23 դոլար կփոխանցվի հիմնադրամին։ Սերժ Թանկյանն էլ իր հերթին 3 հայի է մարտահրավեր նետել՝ Վահե Բերբերյան, Էրիկ Էսայելյան և Անժելա Սարաֆյան։
«Կարծում եմ գաղափարը հիանալի է»,-ասել է Թանկյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նախորդ տարիներին հիմնադրամի հավաքած գումարների մեծ մասը նվիրաբերել են մեծահարուստները և առաջարկել, որ խոեթե անհրաժեշտ է 1000 դրամ, ապա այն պետք է տա ոչ թե 1 հոգի, այլ 1000 մարդ՝ ընդամենը 1 դրամ։
«Ասվում է, աշխարհում 10 միլիոն հայ կա, ես վերցնում եմ 5 միլիոն թիվը: Եթե 5 մլն հայ տարվա ընթացքւմ նվիրաբերի 200 դոլար կամ ամիսը 20 դոլար, տարեկան կունենանք 1մլրդ 250մլն դոլար»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ մինչ եթերին գալը հիմնադրամի կայքի օնլայն նվիրատվությունների բաժում կարգավորումներ է արել, որ ամեն ամիս իր հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին:
Փաշինյանն ուղիղ եթերում մարտահրավեր, «challange» էր նետել աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյան, Ալեքսիս Օհանյան և Քիմ Քարդաշյան։
«Սերժ, առաջին չելենջն ուղղված է քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ՝ դու բանկային քարտ ունես, և ամեն ամիս 10 հազար դրամ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, հարգելի Քիմ, ես դիմում եմ ձեզ, 22 դոլար, Քիմի դեպքում թող գեղեցիկ թիվ լինի, ամեն ամիս փոխանցվի հիմնադրամին։ Եվ երրորդը՝ Ալեքսիս Օհանյանին։Ալեքսիս, եղբայր, ես չելենջ եմ անում ձեզ, որ Himnadram.org կայքում կարգավորումներ անեք, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամին: Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենն անեք հրապարակային ու դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք ևս 3 հայի և այդպես շարունակ։: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե, որը կծառայի Հայաստանի ու Արցախի նաև սփյուռքի հզորացմանը»,-ասել է Փաշինյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, Համահայկական համահայկական հիմնադրամին փոխանցվել է մոտ 10մլն դոլար։
I hereby accept the challenge by PM of Armenia Nikol Pashinyan to donate $23/mo All Armenia Fund (https://t.co/DviYeR54w8) and in turn challenge @esrailian @vaheberberian and @AngelaSarafyan. Join the challenge and challenge others to do the same.#allarmeniafundchallenge pic.twitter.com/UI3v4vKKiY
— Serj Tankian (@serjtankian) November 29, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան