Լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանը կհուղարկավորվի Մոսկվայում
Խորհրդային լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Նա կհանգչի ամուսնու և մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր:
Ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին (1924թ․-ի փետրվարի 17- 2012թ․ հունվարի 10), նա մի քանի տասնամյակ աշխատել է աշխարհի տարբեր մասերում ՝ ձեռք բերելով սովետական հետախուզության համար ամենակարևոր տեղեկատվությունները: Ամուսիններ Վարդանյանները, որոնք ժամանակին հայտնի էին միայն Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասն էլ մինչ այժմ «գաղտնի» խորագրի ներքո է: Բայց մեկն արդեն դարձել է պատմություն՝ հավերժացնելով նրանց անունները: 1943-ին Թեհրանում Անիտան և Անրին օգնեցին խափանել գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
- Պուտինը լավ էր ճանաչում և՛ Գոհար Վարդանյանին և՛ նրա ամուսնուն. Պեսկով
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը
- Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով կոչվել է Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը
- «Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին