Էրդողանն առաջարկել է Մակրոնին ստուգել ուղեղը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի արտահայտությունը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիան չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի համերաշխության և աջակցության վրա այն բանից հետո, երբ նա Սիրիայում ռազմական գործողություն սկսեց, որը սպառնում էր հակաահաբեկչական կոալիցիային:
«Չգիտեմ, թե ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու նախ սեփական ուղեղդ ստուգիր, որովհետև նման հայտարարությունները կարող են անել նրանք, որոնց ուղեղն, ինչպես քոնը, մահացել են»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Էրդողանի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահի խոսքով, Ֆրանսիայի նախագահն ահաբեկչության դեմ պայքարելու փորձ չունի, և «հենց դրա համար «դեղին բաճկոնները» շրջափակել են» երկիրը: Ցատկեք, ինչքան ուզում եք, բայց դուք կհարգեք Թուրքիայի ինքնիշխանությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ Թուրքիայի անվտանգությունը նշանակում է Եվրոպայի անվտանգություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան