Թուրքիան Մակրոնին մեղադրում է ահաբեկչության հովանավորման մեջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների քննադատությունն՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի առաջնորդը հովանավորում է ահաբեկչությունը:
«Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավորն է և նրանց անընդհատ հյուրընկալում է Ելիսեյում։ Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպություն է ... իրոք, ասելու էլ ոչինչ չկա», - ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն խորհրդարանում լրագրողներին ասել է, որ հիմա Եվրոպայում կա դատարկություն, և Մակրոնը փորձում է լինել նրա առաջնորդը, «բայց առաջնորդությունը, բնական ձևով է գալիս»։
Ինչպես գրում է reuters-ը, նախորդ ամիս Մակրոնը հանդիպել է ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) խոսնակ Ջիհան Ահմեդին՝ հայտնելու Ֆրանսիայի համերաշխությունը նրանց հետ՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Նշվում է, որ SDF-ի մեծ մասը կազմում է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ համարվող YPG-ն։ Հոկտեմբեր 9-ին մեկնարկած թուրքական հարձակումը Սիրիայի նկատմամբ դատապարտվել է Անկարայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան