Թուրքիայում Ռուսաստանին անվանել են Արևմուտքի համար «բնական աղետ»
Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը «բնական աղետ» են Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է Sabah թերթը:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի անկախ քաղաքականությամբ գործադրվող ճնշումը կարող է վերագրվել ցունամիի։
Հոդվածում շեշտվում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի նոր ռազմավարական հարաբերությունները կրկին Մոսկվան դարձրել են գրավչության կենտրոն: Ռուսական կողմն իր ազդեցության գոտին տարածում է նաև դեպի Հյուսիսային Աֆրիկա։
Ռուսաստանը նաև բարելավում է հարաբերությունները այն երկրների հետ, որոնք համարվում են Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցները: Նրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան