Անկարայում թուրք-վրացական հարաբերություների մասին միջազգային գիտաժողով տեղի կունենա
Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի և պատմության բարձրագույն ընկերությանը կից «Թուրքական պատմագիտական ընկերության» կողմից կազմակերպում է «Նոր և նորագույն ժամանակաշրջանում թուրք-վրացական հարաբերությունները» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Անկարայում, տեղեկացնում է ermenihaber-ը:
Գիտաժողովին ներկայացվելու են ժամանակակից ուսումնասիրություններ ռուսական և օսմանյան կայսրությունների օրոք տեղի ունեցած պատմական իրադարձությունների վերաբերյալ և դրանց ազդեցությունը թուրք-վրացական հարաբերությունների վրա:
Այս խորագրով առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 2016թ. Վրաստանի Մեսխեթ քաղաքում, որի ժամանակ քննարկվել է թուրք-վրացական հարաբերությունների պատմությունը և նպատակ է դրվել խթանել երկու երկրների հարաբերություներին ուղղված ուսումնասիրությունները:
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսխեթի գիտաժողովին հաջորդել են Տրապիզոնում և Վրաստանի Գորի քաղաքում իրականացված գիտաժողովները, որոնցում անդրադարձ է եղել թուրք-վրացական հարաբերությունների ակունքներին և միջնադարում երկու ժողովուրդների միջև հաստատված հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան