Ժան Կլոդ Յունկերի հուզիչ հրաժեշտը պաշտոնին. Եվրոպան կա և կմնա իմ կյանքի սերը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի պաշտոնավարումը կավարտվի վաղը, իսկ դեկտեմբերի 1-ից արդեն կսկսի գործել նոր Հանձնաժողովը՝ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ։
Եվրոպական հանձնաժողովը տարածել է տեսանյութ, որով Յունկերը հրաժեշտ է տալիս։
Տեսանյութում ներկայացված են Յունկերի 5-ամյա մանդատի՝ 2014-ից 2019թթ.-ներ, ժամանակահատվածում ամենկարևոր ու հիշարժան պահերն ու իրադարձությունները։
«Ես մինչև կյանքիս վերջ հպարտ կլինեմ՝ Եվրոպային ծառայելու համար։ Շնորհակալություն».-հուզմունքը հազիվ զսպելով ասում է Յունկերը։
«Եվրոպան առաջին հերթին մարդկանց ու ընդհանուր արժեքների միություն է։ Մենք վստահում ենք ու պետք է պաշտպանենք խաղաղությունն ու ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը, համերաշխությունն ամեն օր։ Եվրոպացի լինելն ինձ հպարտ է դարձնում, մի բան, որ շատ մարդիկ դժկամորեն են ասում։ Եվրոպան կա և կմնա իմ կյանքի սերը։ Երբ մենք նայում ենք մեր ապագային, մենք չպետք է ամոթ զգանք՝ ինչի է մեր Միությունն օգնել մեզ հասնելու։ Եվրոպան լավագույն վայրն է աշխարհում ապրելու ամար։ Ծնված լինել հետպատերազմական Եվրոպայում և Երկաթե վարագույրի անկումից հետո, նշանակում է շահած լինել կյանքի վիճակախաղում։ Հոգ տարե՛ք Եվրոպայի մասին»,-ասում է Յունկերը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան