Իտալացի պատգամավորն ամուսնություն է առաջարկություն է արել խորհրդարանի քննարկման ժամանակ
Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի Իտալիայում ամենառոմանտիկ վայրը, գուցե ասեք Վենետիկ, Ֆլորենցիա կամ Հռոմ: Այն, ինչը հավանաբար չէիք ասի, Իտալիայի խորհրդարանն է:
Սակայն նախօրեին խորհրդարանում երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքների քննարկման ժամանակ պատգամավորը հանդես է եկել ամուսնության առաջարկությամբ։
«Կամուսնանաս ինձ հետ, Էլիզա»,- հարցրել է պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն ընկերուհուն, որն այդ ժամանակ գտնվել է խարհրդարանի սրահում ու ցույց տվել նշանադրության մատանին։
Առաջարկությանն հաջորդել է ծափահարությունները, սակայն այն դուր չի եկել խորհրդարանի նախագահ Ռոբերտ Ֆիկոյին։
«Ես հասկանում եմ ամեն ինչ, սակայն, չեմ կարծում, որ տեղին է ձայն վերցնելն այդ առիթով օգտագործելը», - ասել է Ֆիկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան