Իրանի իշխանությունների դեմ իրականացվում է քարոզչական գրոհի հերթական շերտը. Արմեն Պետրոսյան
Իրանում տեղ գտած վերջին բողոքի գործողություններից հետո՝ իրավիճակի կայունության աստիճանական վերականգնմանը զուգընթաց, այդ երկրի իշխանությունների դեմ իրականացվում է քարոզչական գրոհի հերթական շերտը: Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Երկրի ամբողջ տարածքում համացանցի՝ փուլ առ փուլ վերականգնման ֆոնին միջազգային լրատվամիջոցները, մեջբերելով տարբեր հայտնի և անհայտ մարդասիրական կազմակերպությունների վերլուծությունները, նոր տվյալներ են հաղորդում բողոքի գործողությունների զոհերի մասին:
Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ այդ թվերը շեշտակի աճման միտում են գրանցում՝ նախկին 104-ից արդեն հասնելով ավելի քան 150-ի:
Իսկ նման մարտավարության նպատակը, թերևս, իրանական հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ անընդհատ ցասման բորբոքումն է, որը կարող է պարպվել արդեն հերթական ճգնաժամի ընթացքում»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում բենզինի սպառումը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է
- Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը. «Հացդ կտրեմ, մեսինջերդ միացնեմ»
- Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
- Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
- Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ու հայտարարում իրանցի ժողովրդի հաղթանակի մասին
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
- Իրանագետ. Արևելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան