Իրաքում ոստիկանության հետ բախումների արդյունքում 45 ցուցարար է զոհվել
Իրաքում ոստիկանության հետ բախման արդյունքում առնվազն 45 ցուցարար է մահացել։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ Նաջաֆ քաղաքում 12 մարդ մահացել է այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել են Իրանի հյուպատոսարան և այն հրդեհել:
Առնվազն 29 մարդ զոհվել է Իրաքի հարավային Նասիրիա քաղաքում, երբ զինվորները սկսել են կրակել ցուցարարների վրա, որոնք փակել էին կամուրջը մինչև լուսաբաց։ Ըստ ոստիկանության, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Բացի այդ, Բաղդադում ևս չորս մարդ է սպանվել, որտեղ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա՝ Տիգրիս գետի ափի մոտ գտնվող կամրջի մոտ: Ընդհանուր առմամբ, 45 մարդ զոհվել է Իրաքի անվտանգության ուժերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան