Հրդեհ է բռնկվել «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում
Երեկ կես գիշերին մոտ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:
Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ:
Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին: Այրվել են ջրատաքացուցիչն ամբողջությամբ և էլեկտրական լարեր (մոտ 1 գմ):
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան