Մառախուղի պատճառով երեք ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում
Եղանակային վատ պայմանների՝ խիտ մառախուղի ու վատ տեսանելիության հետևանքով Մոսկվա-Երևան երկու չվերթների, ինչպես նաև Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանից Panorama.am-ին հայտնեցին, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայնում, մյուսը շարժվել է դեպի Սոչի։
Վարշավա-Երևան չվերթի Polish Airlines ընկերության ինքնաթիռն էլ մառախուղի պատճառով վերադարձել է Լեհաստան։
Եղանակի պատճառով մի քանի չվերթներ կիրականացվեն ուշացումով։
«Այս պահին արդեն եղանակային պայմանները նորմալ են, հենց հիմա նստեցումներ են ընթանում, շուտով կսկվեն մեկնումները, ժամանումները ևս նորմալ իրականանում են»,-ասաց «Արմենիա միջազգային օդանավկայաններ» ընկերության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան