Մեծ Պարնիում բնակելի տնակն ամբողջությամբ այրվել
Նոյեմբերի 28-ին, ժամը 23:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 8-րդ փողոցում ամբողջությամբ այրվում է փայտյա տնակ (մոտ 72 քմ). տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 00։45-ին, մարվել՝ 07:50-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան