Ջավախքում ապամոնտաժել են բնակավայրերի անվանման՝ հայերեն նշագրումով ցուցանակները
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հերոսաբար ապամոնտաժել են Ջավախքի երկու հայկական գյուղերի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ կար բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:
«Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան