ՀՔԾ պետ. Մեկ տարվա ընթացքում վերականգնած գումարը 7 անգամ ավելին է, քան նախորդ 11 տարիների ընթացքում
Այս տարվա 11 ամիսներին Հատուկ քննաչկան ծառայության քննիչների վարույթով քննվել է 656 քրեական գործ, որից 536-ի ընթացքն արդեն իսկ լուծվել է, այդ թվում 71 քրեական գործ 115 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն ժամանահատվածում քննիչների կողմից նախապատրաստվել են 439 նյութ, հարուցվել է 261 քրեական գործ: Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը տվյալները ներկայացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ քրեական գործերի քննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման վիճակը:
«Այս ժամանակահատվածում ծառայության վարույթում գտնվող քրեական գործերով վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս՝ 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար դրամ: Դա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է: Դրանից բազմակի անգամ ավելի մեծ չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքի, հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով»,- ասաց Ս. Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս ցուցանիշներն ամբողջությամբ գահացնող չեն, սակայն համեմատության համար նշեց. «2008-2018 թվականների ընթացքում, այսինքն ծառայության գոյության 11 տարիների ընթացքում վերականգնված ամբողջ գումարը կազմել է 597 միլիոն 698 հազար դրամ, այսինքն միայն այս տարվա ընթացքում վերականգնած գումարը 7 անգամ ավելին է քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցված»,- ասաց ՀԾՔ պետը:
Նա նշեց, որ ծառայությունում քննված որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր, քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումները հիմք ընդունելով՝ միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմնին այդ տարածքները համայնքին վերադարձնելու համար:
Ս. Խաչատրյանն ասաց, որ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի իրացման դեպքը: Թեև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիքմով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնում չի իրականացվել, սակայն նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը:
Նրա ներկայացմամբ, մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է նախկին վարչապետի մտերիմների կողմից հողամասերի ապօրինի իրացնելու բազմաթիվ դեպքեր, որից միայն 7,5 հեկտարը Դիլիջան համայնքում, 168 հեկտարն Արարատի մարզում։ Նույն ընթացակարգով նախաձեռնվել է նաև այդ տարածքների վերադարձը համայնքներին։
Ս. Խաչատրյանն ասաց, որ ՀՔԾ վարույթում է գտնվում «Հաղթանակ» զբոսայգու տարածքների ապօրինի յուրացման վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան