Սերգեյ Նարիշկին. Գոհար Վարդանյանը գրեց հետախուզական ծառայության վառ էջը
Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տալիս խորհրդային լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանին։ Վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՌԴ հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Գոհար Վարդանյանը գրեց հետախուզական ծառայության վառ էջը»,-լրագրողներին ասաց Նարիշկինը։
Նարիշկինը նշեց, որ Գոհար Վարդանյանն ու նրա ամուսին և մարտական ընկեր, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանն ապրեցին երկար ու վառ կյանք՝ կիսելով դժվարություններն ու ուրախությունները՝ հաջող հանձնարարություններից կատարումից, ինչպես նաև ունենալով իրենց գործընկերների մեծ հարգանքը։
«Գոհար Լևոնովնային ճանաչողները նշում էին նրա զարմանալի վառ անձնական հատկանիշներն ու համեստությունը։ Նրա ողջ կյանքը զարմանալի օրինակ է։ Վառ հիշատակ նրան»,-ասաց Նարիշկինը։
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր: Գոհար Վարդանանը կհանգչի Տրոեկուրովյան գերեզմանատանը՝ ամուսնու և մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին:
Հարակից հրապարակումներ`
- Լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանը կհուղարկավորվի Մոսկվայում
- Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
- Պուտինը լավ էր ճանաչում և՛ Գոհար Վարդանյանին և՛ նրա ամուսնուն. Պեսկով