Սև ուրբաթ՝ շաբաթվա բոլոր օրերին
Օրերից մի օր ֆեյսբուքով՝ ծնգ.
- Անահիտ ջան, բարի լույս։
(Ո՞վ է՝ մտածում եմ)
Երկուշաբթի առավոտը տանելի դարձնելու համար, լավ նորություն ունենք։
(Այս ո՞վ է՝ լարված մտածում եմ)
Օդի ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ նվազել են նաև գները։...
Ես, ոչ այնքան քաղաքավարությունից, որքան հասկանալու համար, թե ինչ են ուզում ինձնից՝ բարի օր։ Մտնում եմ իրենց էջը, լարում եմ հիշողությունս։
- Անահիտ ջան, շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ
Ընտրել հարցը
Զանգահարել
Անահիտ. - Ես ինչ-որ բան եմ հարցրե՞լ։ Դուք եք գրել։
Ու ջնջում եմ մնացածը։
20 ՆՈՅ
- Անահիտ ջան, բարի լույս։
Եթե ուզում եք պարբերաբար ստանալ հետաքրքիր նորություններ կամ զավեշտալի տեսանյութեր, ապա սեղմեք ԱՅՍՏԵՂ և սեղմեք Բաժանորդագրվել/Subscribe/подписываться կոճակը։
✔️ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ ✔️
Հրաշալի օր ենք մաղթում
Անահիտ. -Բարի օր, բայց ես չեմ բաժանորդագրվել մաղթանքների։
- Անահիտ ջան, շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ
Ընտրել հարցը
Զանգահարել
Անահիտ. - Մի գրեք ինձ, էլի եմ ասել։
- Անահիտ ջան եթե չեք ցանկանում ստանաք մեր նորությունները ապա ապաբաժանորդագրվեք։
Անահիտ. - Ինչպես, ես չեմ բաժանորդագրվել
- Գրեք ապաբաժանորդագրվել
Անահիտ. - Չկա նման օպցիա։
Ոչ հավանել եմ, ոչ հետևում եմ, ոչ բաժանորդագրվել եմ։
Մի հարց եմ տվել, պատասխանել եք, որ չունեք։ Ու սկսել եք գրել։
- Գրելով արդեն իսկ բաժանորդագրվել եք։ Եթե հիմա պարզապես գրեք 《ապաբաժանորդագրվել》բառը այլևս չեք ստանա մեր նորությունները։
Անահիտ. - Զավեշտ է։ ապաբաժանորդագրվել
ԵՐՔ, 12:31
- Անահիտ ջան, բա չիմացա՞ր, էս ուրբաթ մենք էլ ենք թիթիզանում ու սև ուրբաթ հայտարարում։
Գժական առաջարկներ ունենք։
999 դրամ
Ապառիկ կանխիկի գնով
1+1 նվեր
Անահիտ. - Ձեռ եք առնու՞մ։
- Անահիտ ջան, շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ
Ընտրել հարցը
Զանգահարել
Անահիտ. - Հարցնում եմ՝ ՁԵՌ ԵՔ ԱՌՆՈՒ՞Մ։
Այստեղ արդեն լռություն է, ու ինձ թվում է, թե «տեղ հասավ»։
ՀՆԳ, 13:00
- Անահիտ ջան, վաղվա սև ուրբաթով էնքա՜ն խառն ենք, լիքը մարդ ա գալու։
Քո համար էլ տեղ պահե՞նք։
Մի՜ աշխարհ ակցիա ունենք։
Կգաս չէ՞
Անահիտ.- Դուք ակցիա եք շահել մեզ մոտ։
- Անահիտ ջան, շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ ...
Անահիտ. - Pixel` որպես ամենաանհասկացող կազմակերպություն։
Հարգելի ընթերցողներ՝ եթե չեք ուզում իրապես սև ուրբաթ, շաբաթ, կիրակի և այլն, մի գրեք ֆեյսբուքով այս «փիքսելին»։ Չեմ փորձել, բայց կարծում եմ, որ եթե զանգեք, հետո էլ սմս-ներ եք ստանալու։ Կամ եթե արկածախնդիր եք՝ գրեք... Ձեզ բարի սև ուրբաթ։